Մոծակն ու մրջյունը

Նորից կարդա Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (2 անգամ):

  1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։
    դալկանալ֊դեղնել
    սալարել֊թուլանալ
    ժիր֊աշխույժ
    մըճըրվում֊կրճատել
  2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:

Առակի հիմնական ասելիքը նա է, որ պետք չի ծույլ լինել, և ժամանակը անտեղի տեղը ծախսել։ Մենք կարող ենք ժամանակ տրամադրել գործ անելու և սովորելու վրա, իսկ հետո նոր ժամանակ ունենալ խաղալու և զվարճանալու։ Ինձ սովորեցրեց, որ պետք է ժամանակը ճիշտ օգտագործել, որ հետո սոված – սառած չմնալ։

3. Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:

գիժ – խելագառ

ժիր – առույգ

շեն – Բարեկարգ, չավերված

թշվառ – Խեղճ

թուխ – սև, մուգ

ամբար – պահեստ, շտեմարան

սուգ անել – ողբալ, լացել, լալել

պաղել – սառել

դալկանալ – սպիտակել, դեղնել, գույնը գցել

4. Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառերի հականիշները:

ժիր – պասիվ

սուսիկ-փուսիկ – աղմկոտ

աշխույժ – ալարկոտ, թույլ

ծույլ – աշխատասեր

լիքը – դատարկ

ուրախ – տխուր

առողջ – հիվանդ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *