Monthly Archives: February 2023

Չրի մասին

Չիրը պատրաստում են շատ հեշտ։ Հիմա կասեմ թե ինչպես են պատրաստում խնձորի չիրը։ Սկզբում կտրատում են և դնում են չորանա։ Բոլոր չրերը շատ օգտակար են, նրանք ունեն շատ վիտամիններ Օրինակ՛ ծիրանի, դեղծի և այլ չրերը։ Նրանք ոչ միայն օգտակար են այլ նաև համեղ են։ 😘



Թեմա՝ Պատիկ

Թեմա՝ Պատիկ



2-ի բաժանելիության հայտանիշ

2-ի բաժանելիության հայտանիշ-27.02.2023-մաթեմ



Երկու սև ամպ

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
    Ես տենում եմ սևը, մոխրագույնը, կանաչը և շականակագունյը։ Հիմա կպատճառաբան եմ։
    Սև֊ամպերը
    մոխրագույն֊փոտորիկը և երկինքը
    մարաչ֊ծառեր
    շականակագույն֊ծառի փայտերը
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
    Երկու սև ամպ, հողմի առաջ
    Գընում էին հալածական։
    Այս տողերը արտահայտում են բանաստեղծության գլխավոր իմաստը, որոհետև այս երկու տողում երևու է, թե ինչպես են ամպերը կռվումուժեղ քամու դեմ։
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    Երկու ընկերներ
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
    Հողմը երկնքով մեկ նրանց դես ու դեն էր քշում, բայց ամպերը չէին հանձնվում ու իրար հետ պայքարում էին չար հողմի դեմ։


Հովհաննես Թումանյան Սուտլիկ որսկանը

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով—թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք որսի․․․

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուսուփուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացինք․․․

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ․ երկուսը՝ ցամաք, մնի մեջ էլ իսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը՛, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

— Ես էլ չունեմ։

— Չատի․․․ Մատի․․․

— Մենք էլ չունենք։

— Բա ի՞նչ անենք․․․

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար․ երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց․․․ Նա կրակեց, ես զարկեցի․ որ զարկեցի՝ փռվեց էսպես, ամեն թևը հինգ գազ ու կես․․․

— Հադի, դանա՜կ․․․

Թե՝ դանակ չունեմ։

— Հյուդի, դու․․․

― Ես էլ չունեմ․․․  – Չատի՞, Մատի՞․․․

– Մենք էլ չունենք։

– Բա ի՞նչ անենք․․․

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց․ Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ, մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա։

– Տղերք,- ասինք,- եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը՝ ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Զուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք․ ոչ աչքերս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։



Թեստային աշխատանք 22.02.2023

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փախչում
    երբ
    պատշգամբ
    ակնթարթ
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

Զուլալ -ջինջ

լուռ -լռիկ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ֊ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին֊դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ ֊ համառ, ինքնասածի, կամակոր           
դ/ճաշը եփել ֊մեկին պատժել, լավ ծեծել             

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
    Ակնթարթ, լուսամուտ, աղմկահույզ, վերջալույս։
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ—պատվեր
բ/մալինա —ազնվամորի

գ/կենգուրու —ագեվազ

դ/ստարտ—մեկնարկ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    Եղնիկ, բարեկամ, լուսամուտ, որսորդ։
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Եղնիկը խորունուկ էր և ջինջ աչքեր ուներ։
  2. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտում էր նրա ընտանիքին։
11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Որովհետև նա էլ է մեզ նման մտածում էր և մեզ նման հոգի ունի։

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: ???



5-ի բանելիության հայտանիշը

5-ի բաժանելիության հայտանիշը


Դասարանական առաջադրանքներ

1․ 336-ին ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։

4

2․ 418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։

2

3 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

336+1124

336+1009

336+25

7366-114

4․ Գրի՛ր 16-ի բոլոր բաժանարարները և 16-ի երեք բազմապատիկ։

բաժանարարներ-4, 8, 2, 16, 1:

բազմապատիկներ-32, 48, 64:


Տնային առաջադրանքներ


1 Ասա՛ մի այնպիսի թիվ, որը գումարելով 234-ին՝ ստացված գումարը 5-ի բաժանվի առանց մնացորդի։

6

2․ 4516-ից հաշվի՛ր մի այնպիսի թիվ, որ ստացված տարբերությունը 5-ի բազմապատիկ լինի։

1

3 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

3036-321

3362-27

4251+214

1326-196

2345-23

4 Գրի՛ր 12-ի բոլոր բաժանարարները և 12-ի երեք բազմապատիկ։

բաժանարարներ-6, 2, 1, 12, 4, 3

բազմապատիկներ-24, 36, 48:



Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաչադրանք
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր։
Հողմ֊հով
հալածական֊նշան



Անբան Հուռին․ Ընտանեկան ֆլեշմոբ

Անբան Հուռին



Սևանա լիճ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում է գտնվում հայերի համար խորհրդանիշ դարձած կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։

Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

Անվան ծագումնաբանությունը

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով։ Գեղամա ծով անվանումը կապում են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։

Սևան անվան ծագումնաբանության հետ կապված տարբեր ավանդույթներ ու ստուգաբանություններ կան։ Դրանցից մեկի համաձայն լճին Սևան անունն են տվել այստեղ գաղթած վանեցիները։ Վանից գաղթելով նրանք եկել են և հաստատվել լճի շրջակայքուն, մտածելով, որ սա էլ Վան է։ Սակայն Վանի մեղմ ու խախաղ կլիմային հակառակ, այստեղ կլիման ցուրտ էր ու դաժան։ Գաղթածները հիշելով իրենք երկրի մեղմ կլիման ու բարեկեցիկ կյանքը դառնորեն կանչում են՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Հենց այդ օրվանից էլ լճի անունը մնում է Սևան։

Ըստ մեկ այլ ստուգաբանության, լճի անունը կապում են հայերեն սև և վանք բառերի հետ, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Ձկնատեսակները

Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: Սակայն 20-րդ դարում սկսված Սևանա լճի մակարդակի փոփոխությունների հետևանքով և անվերահսկելի որսի արդյունքում Սևանա լճի ձկնապաշարները կտրուկ կրճատվեցին: Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակներն են իշխանը, կողակը և բեղլուն։ Սևանա լճի էկոհամակարգ ներմուծված ձկնատեսակ է համարվում սիգը։ Սևանա լճի ավազանում տարածված են սողունների 16 տեսակ, որոնցից 2-ը գրանցված են Հայաստան Կարմիր Գրքում՝ խայտաբղետ մողեսիկը և փոքրասիական մողեսը: Առավել բազմազան է թռչունների տեսակային կազմը, որն ընդգրկում է մոտ 267 տեսակ: Դրանցից են հայկական որորը, քաջահավը, ֆլամինգոն։ Հանդիպում են նաև գայլ, աղվես, նապաստակ, աքիս, ջրասամույր և այլ կենդանիներ։

Առաջադրանք

Գրի՛ր 10 փաստ Սևանա լճի մասին:
1. Սևանա լիճը Հայաստանի մարգարիտն է։

2. Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո:

3. Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։

4. Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ 

5. Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։

 6. Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի և Փոքր Սևանի։

7. Սևանում հանգստանալիս՝ զբոսաշրջիկները կարող են համատեղել լողափնյա հանգիստը և տեսարժան վայրերի այցելությունը։  

8. Լճի մոտակայքում են տեղակայված պատմամշակութային հուշարձաններ՝ Սևանավանքն ու Հայրավանքը։

9. Այստեղ կարող եք տեսնել նաև Նորատուսի խաչքարերի եզակի գերեզմանատունը:

10. Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտալուրթ գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար:



Next page →