Տեղանքի հետազոտում. Կողմնորոշում

Եթե  Երկրին տիեզերքից  նայենք, չենք կարողանա  հասկանալ,  թե որն  է  վերևը,  որը՝  ներքևը, որն է աջը,  որը՝  ձախը:  Ուրեմն ինչպե՞ս բացատրես,  թե  ինչը  որտեղ  է: Դրա  համար  Երկրի  պատկերները ծածկել  են  ուղղահայաց  և  հորիզոնական  գծերի  երևակայական  մի  ցանցով,  որն  ասես  մասերի է  բաժանում Երկրի մակերևույթը:  Այդ  գծերն  անվանել են  միջօրեականներ և զուգահեռականներ: Դրանց  ծայրերին տառեր և  թվեր  են  գրել,  որոնք  հեշտացնում են մեզ հետաքրքրող  վայրը գտնելը:

Պայմանական  նշաններ
Քարտեզների  վրա  դժվար  է ամեն  ինչ  տեղավորել:  Որպեսզի քարտեզը  տեղեկություն  տա  հատկանիշների  մասին, դրանք   պատկերում են  պայմանական  նշաններով:  Ասենք՝  անտառներ,  լեռներ,  հանքեր  և   այլն:  Յուրաքանչյուր  քարտեզի անկյունում   նշված  է,  թե  որ նշանն  ինչ  է  ցույց  տալիս:
Քարտեզի  վրա  պայմանական  նշաններից բացի  նշում  են  մասշտաբը  և  հորիզոնի  կողմերը:  Եթե  դեմքով  կանգնեք  դեպի քարտեզը, ապա արևելքը կլինի   քարտեզի  աջ  կողմում,  արևմուտքը՝  ձախում,  հյուսիսը՝  վերևում,  իսկ  հարավը՝  ներքևում:

IMG_20190210_214443

Առաջադրանք
Փոքր  տարածքի պատկերը թղթի  վրա՝  վերևից  նայած,  կոչվում  է  հատակագիծ:  Կազմի՛ր քո  սենյակի «քարտեզը»՝ հատակագիծը:

IMG_20190210_195027

ա) Նախ քայլերով  չափի՛ր սենյակդ:
Երկարություն- 6 քայլ
Լայնություն- 4 քայլ
բ) Որոշի՛ր մասշտաբը,  ասենք՝ քո  մեկ  քայլը հավասար է հատակագծում  1սմ-ի: 24 մասշտամբը
գ) Տե՛ս,  թե ինչ կարևոր առարկաներ կան սենյակում,  օրինակ՝  դուռ, լուսամուտ, կահույք, և  ինչպես են  դասավորված:  Դրանք պատկերի՛ր այնպես,  ասես վերևից ես նայում:
Հյուսիս֊պատուհան, վարագույր
Հարավ֊դուռ
Արևմութք֊Սեղան, աթոռ, դարակ
Արևելք֊մահճակալ, պահարան
դ) Հետո  տեղադրի՛ր  ավելի փոքր առարկաները, օրինակ՝ սեղանի  վրայի գրքերը,  ծաղկամանը, հեռուստացույցը, սեղանի  լամպը  և  այլն:  Կարող ես  դրանց համար պայմանական նշաններ  հորինել:
Հյուսիս֊ջեռուցման կատսա
Հարավ֊ջահ
Արևմութք֊գրչատուփ, համակարգիչներ, տուփեր, նկարներ, մատիտներ, հայելի, քանոն, տետր, ականջակալ, տիկնիկ։
Արևելք֊մանր բան չկա։
ե) Ներքևի անկյունում բացատրի՛ր քո օգտագործած  պայմանական նշանները և նշի՛ր մասշտաբը:
Երկարություն- 6 քայլ
Լայնություն- 4 քայլ
Ընհանուր՝ 10 քայլ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *