Ինչպես էին նշում զատիկը իմ ծնողները

Մայրիկս պատմեց ինձ, թե ինչպես է նա նշել զատիկը, երբ նա փոքր էր։ Զատիկն նախորդ ուրբաթ օրը անպայման գնում էին եկեղեցի․ դա Հիսուսի խաչվելու օրն է։ Հետո նրանք պատրաստում էին զատկական տարբեր ուտեստներ՝ չամչով փլավ, ձուկ և ձու էին ներկում։ Մայրիկս պատմում է, որ նրանք ձուն ներկում էին միայն սոխի կեղևով։ Ձվի վրա թելով կապում էին կանաչիներ, որպեսզի ստանան նախշեր։ Զատիկը անպայման նշում էին տատիկի և պապիկի հետ։ Տատիկը միշտ շատ ներկած ձվեր էր տալիս մայրիկիս։ Նրանք հավաքվում էին բակում և երեխաների հետ ձվերով խաղեր էին խաղում։

Ես հասկացա, որ զատիկը միշտ նույն պես է նշվում չէ, որ Հիսուսը խաչվել է մեզ համար և հարություն է առել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *